Does someone have a translation? Thanks!!!
Արի՚, ինձ անգաճ կա՚լ, ա՛յ դիվանա սիրտ,
Հայա սիրե, ադաբ սիրե, ար սի՚րե.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի,
Աստվաձ սի՚րե, հոքի սի՛րե, յար սի՚րե։
էն բանն արա, վար աստըձու շարքումն է,
Խըրատնիրը գըրած՝ Հարանց վարքումն է.
Յիրիք բան կա՝ հոքու մարմնա կարքումն է՝
Գիր սի՚րե, ղալամ սի՚րե, դավթար սի՚րե։
Յի՚կ, ա՛րի, սի՛րտ, մի՛ կենա մե դամաղի,
Հալալ Մըտիկ արա հացի ու աղի.
Հենց բան արա՝ մարթ վըրեդ չը ծիծաղի՝
Խըրատ սի՚րե, սաբըր սի՚րե, շար սի՚րե։
Հընպարտութին չանիս՛ դուն գու քաս տեր՚րդ,
Խոնարութին արա կանց քիզ դեվերիդ,
Աստվաձ դիփանանցը մին հոքի էրիտ.
Ախկատ սիրե, ղոնաղ սի՚րե, տար սի՚րե։
Սայաթ Նովա, էրնեկ քիզ, թե է՛ս անիս՝
Հոքուդ խաթրի մարմնուդ ումբրը կես անիս,
Թե գուզիս, վար դադաստան չը տեսանիս՝
Վանք սի՚րե, անապատ սի՚րե, քար սի՚րե։