Անօրեն թուրքն է տիրել մայր հողին,
Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին...
Մամ ջա՛ն, չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես...
Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում:
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես,
Խփում ենք թուրքին ախպերս ու ես...
Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում,
Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես...
Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ...
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես...
Մամ ջա՛ն, կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սեւ օրն հայոց...
Ու տուն կդառնանք հաղթությամբ պես–պես,
Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես!
Ախպերս ու ես
a translation to english would be wonderful, thank you in advance